Օլիմպիադայում կանանց թիմի հաջորդ մրցակիցը Ադրբեջանն է

Armenpress 01:19, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը գիտեն իրենց նախավերջին մրցակիցներին 43-րդ Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիդայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդանց թիմը կմրցի ԱՄՆ հավաքականի հետ: Կանանց ընտրանին ուժերը կչափի Ադրբեջանի հետ:

9-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: Նույնքան՝ 15-ական միավոր ունեն նաև ԱՄՆ, Չինաստանի, Անգլիայի ընտրանիները: Առաջատարը 16 միավորով Լեհաստանն է:

Կանանց թիմը 3-րդ տեղում է վաստակած 15 միավորով: 15 միավոր ունեն Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջատարը Չինաստանն է 16 միավորով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am