1000х90.jpg (78 KB)

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջատարին

Armenpress 22:00, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրից հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս խաղում խփվեց միայն մեկ գնդակ: «Գանձասար-Կապան»-ի համար հաղթական գնդակը խփեց Դրիսա Դիարասուբան՝ խաղի 47-րդ րոպեին: Երկու թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:

Այս պարտությունից հետո էլ «Փյունիկ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 18 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am