1000х90.jpg (78 KB)

ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի

Armenpress 19:22, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացական Բաթում քաղաքում կայացավ ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որտեղ երեք թեկնածուներից միջազգային ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Վերջինս ստացավ 103 ձայն: ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին հավակնում էին նաև հույն Գեորգիոս Մակրոպուլոսը և բրիտանացի Նայջլ Շորթը:

1995 թվականից մինչև 2018 թվականը ՖԻԴԵ-ի նախագահն էր Կիրսան Իլյումժիմովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am