1000х90.jpg (78 KB)

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Օլիմպիադայի 9-րդ տուրում

Armenpress 19:13, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց 43-րդ Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիադայի այս տուրում Հայաստանը մրցում էր Հնդկաստանի հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հաղթական միավոը թիմին բերեց Հայկ Մարտիրոսյանը: Հայաստան-Հնդկաստան 2,5-1,5:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am