ՀՖՖ-ն շարունակում է բանակցությունները թիմի գլխավոր մարզչի թեկնածուների հետ

Armenpress 17:04, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ընտրանու մարզչի թեկնածուների հետ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են: Բնականաբար շատ շուտով կներկայացնենք մարզչին: Մենք հասկանում ենք, որ հավաքականը 10 օրից արդեն խաղ ունի, բայց ՀՖՖ նոր կազմը ընտրվեց սեպտեմբերի 22-ին, և այս ժամանակահատվածը աշխատանքի համար շատ կարճ է»,-ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ առաջին փոխնախագահի խոսքով՝ թեկնածուն մեկը չէ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Երևանում կմրցի Ջիբրալթարի ընտրանու հետ: Իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի հավաքականի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am