Ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 մարզիկով

Armenpress 13:25, 3 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը` 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Ազատ ոճի մեր հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը Օլիմպավանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am