Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ստամբուլ

Armenpress 13:50, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողասրահներում տեղի ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի Է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:

Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ստամբուլ, հայտնել Է նա: Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացել Էին Թուրքիայի կողմից երկու հույն զինծառայողների ձերբակալումից հետո, որոնք պատահաբար թուրքական տարածք Էին անցել սահմանի պարեկման ժամանակ: Զինվորականներն ազատ Էին արձակվել օգոստոսին, ինչը բարելավել Է երկկողմ հարաբերությունների մթնոլորտը: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հույն-թուրքական հարաբերությունները, լարվածությունը Էգեյան ծովում, կիպրական կարգավորումը, միգրացիայի խնդիրը եւ Հունաստան փախած ութ թուրք զինվորականների հարցը, հայտնել Է կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am