1000х90.jpg (78 KB)

Արմեն Ղևոնդյանը լիազորությունների հավատարմագիրը հանձնեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին

Armenpress 12:40, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին Անկախ պետությունների համագործակցության Մոսկովյան գրասենյակում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն իր լիազորությունների հավատարմագիրը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը կառույցի աշխատանքներին, գոհունակություն հայտնել ՀՀ և ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության ծրագրում ներկայացված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները: Արմեն Ղևոնդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը՝ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում ամրագրված դրույթների և ժամանակակից իրողություններին կազմակերպության ադապտացման գործընթացներին համահունչ։

Հանդիպմանն անդրադարձ  է կատարվել  ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am