Մուն Չժե Ինը հուսով է, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կմիավորվեն իր կյանքի օրոք

Armenpress 10:04, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հուսով Է, որ ԿԺԴՀ-ի եւ նրա հարավային հարեւանի վերամիավորումը տեղի կունենա իր կյանքի օրոք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարը հայտարարել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 25-ին:

«Շատ դժվար Է կանխատեսել՝ երբ տեղի կունենա Կորեական թերակղզու վերամիավորումը, մենք չենք կարող պլաններ կազմել նման բաների վերաբերյալ»,- ասել Է Մուն Չժե Ինը:

«Կարծում եմ, որ եթե մենք ապահովենք համապարփակ խաղաղություն, այդ ժամանակ երբեւԷ հանկարծ կկարողանանք տեսնել երկու Կորեաների վերամիավորումը,- նշել Է նախագահը: «Ես հուսով եմ, որ դա կտեսնեմ իմ կյանքի օրոք»,- հավելել Է պետության 65-ամյա ղեկավարը:

Ընթացիկ ամսվա սկզբին Մուն Չժե Ինը ինդոնեզական Kompas թերթին տված հարցազրույցում հայտարարել Էր, որ Կորեայի Հանրապետությունը ձգտում Է ԿԺԴՀ-ի հետ լիարժեք հաշտության պայմանագիր ստորագրել արդեն մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am