1000х90.jpg (78 KB)

Մակրոնը կոչ է արել Եվրոպային ամրապնդել տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը

Armenpress 09:54, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում եվրոպական երկրների կողմից իրենց իրենց տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես կցանկանայի, որ Եվրոպան ամրապնդեր իր տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը,- ասել Է Մակրոնը:- Կարծում եմ, որ Եվրոպայի համար այնքան Էլ լավ չԷ, երբ ամերիկյան միակողմանի որոշումները եվրոպական ձեռնարկություններին զրկում են եվրոպական որոշումների ոգով գործելու հնարավորությունից»: Մակրոնի խոսքով՝ «ամերիկյան առանձին որոշումների արտաերկրայնությունը վատ բան Է»: Ահա թե ինչու Է ինքը «անհրաժեշտ համարում առեւտրական, ֆինանսական ու տնտեսական այնպիսի կանոնների ստեղծումը, որոնք կուժեղացնեն Եվրոպային ինքնիշխանությունը», պարզաբանել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am