Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Armenpress 21:38, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Թվիթեր»-ի ԱԳՆ-ի էջից:

ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am