1000х90.jpg (78 KB)

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Armenpress 21:23, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է կատարած հետազոտությունների մանրամասները և զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների արդյունքները, որոնք առնչվում են բանակային կյանքին՝ սկսած զորամասային առօրյայից մինչև մարտական հերթապահություն։

«Դիտակետ»-ի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են նաև զորացրված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հետազոտության արդյունքներ և նախորդ հետազոտությունների համեմատականը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am