Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը կանցկացվի Երևանում

Armenpress 20:46, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը՝ Հայաստանում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հոկտեմբերի 2-ից 8-ը Հայաստանում կանցկացվի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլը: Մրցաշարի 12-րդ խմբում ընդգրկված են կանանց Հայաստանի, Բելգիայի, Ուելսի և Իսլանդիայի Մ-19 հավաքականները: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում և «Բանանց» մարզադաշտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am