«Արարատ-Արմենիա»-ն հեռացրել է մարզչին

Armenpress 20:34, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ակումբի մամուլի ծառայությունից:  Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար:

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արարատ-Արմենիա-2-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am