Դուշանբեում Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված հստակեցումներ չկան. ՀՀ դեսպան

Armenpress 15:38, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր  Պուտինի առանձին հանդիպման մասին դեռ հստակեցումներ չկան:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն գագաթաժողովի ընթացքում, սակայն առանձին հանդիպման մասին տեղեկություն չկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am