ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Armenpress 11:13, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր:

«ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է մի շարք պետությունների  ՌՈ ղեկավար կազմի հետ. քննարկվել են պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-գործընկերներ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am