Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Armenpress 10:41, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար»,- տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՔԾ-ից նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am