1000х90.jpg (78 KB)

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ

Armenpress 10:35, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: 

«Ժողովրդավարական ուղի կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

«Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս»,- ասված է հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am