ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ առեւտրի հարցերը

Armenpress 09:49, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը քննարկել են միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտուրը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 24-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները քննարկել են մի ամբողջ շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, դիմակայությունը Իրանից բխող սպառնալիքներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ առեւտրի համար արդարացի պայմանների ստեղծումը: Նրանք նաեւ քննարկել են նոյեմբերին Փարիզ այցելելու եւ Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված արարողությանը ներկա լինելու նախագահ Թրամփի պլանները»,- նշվում Է փաստաթղթում: Երկու երկրների ղեկավարները գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am