1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը եղել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ

Armenpress 21:33, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եղել են այդտեղ տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում խաչքարը պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նա մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նա հանդիպել է ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am