Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Armenpress 17:54, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին:

Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը  և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն  էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am