ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը. Իրանի նավթի նախարար

Armenpress 16:33, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին չի հաջողվի «իրականացնել երազանքը» եւ իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից: Այդ մասին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որի խոսքը մեջբերել Է Shana իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր չԷ: Բայց ԱՄՆ-ը կարճաժամկետ հեռանկարի պլան ունի՝ նպատակ ունենալով Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնել թեկուզեւ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի իրականանա»,-ասել Է Զանգանեն: Նա նաեւ նշել Է, որ նավթի գները նվազեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՕՊԷՔ-ին ուղղված պահանջը դրական արձագանք չի գտել սեպտեմբերի 23-ին Ալժիրում կայացած հանդիպմանը: Զանգանեի խոսքով՝ ալժիրյան հանդիպման մասնակիցները նավթի արդյունահանումն ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am