Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով զինվորականների ձերբակալման նոր կարգադրագրեր Է տվել. Anadolu

Armenpress 16:21, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ցամաքային զորքերի եւ ռազմածովային ուժերի շարքերից 61 զինծառայողի ձերբակալման կարգադրագիր Է տվել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ շարրունակվող հետաքննության շրջանակներում: Ինչպես սեպտեմբերի 24-ին հայտնել Է Anadolu գործակալությունը, նրանք կասկածվում են «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակից լինելու մեջ: Կասկածյալների թվում են 18 զինվորականներ, որոնք ներկայում ծառայություն են անցնում:

Նրանք հիմնականում կրտսեր սպայական ու սերժանտական կազմի ներկայացուցիչներ են: Հետաքննությունը գտնում Է, որ այդ անձինք կանոնավոր կերպով կապվել են կազմակեպության՝ բանակային կառույցներից դուրս գործող ներկայացուցիչների, այսպես կոչված FETO-ի ներքին իմամների հետ:

Ներկայում Անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել կասկածյալների ձերբակալումներին: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձերբակալելու փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, ավելի քան երկու հազար հոգի վերքեր են ստացել: Անկարան FETO-ին մեղադրում Է պուտչի կազմակերպման մեջ: FETO-ին օժանդակության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am