«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու ընտրությունը

Armenpress 15:39, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու ընտրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երևանի հանրություն» դաշինքի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։  «Երևանի հանրությունը», որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր, շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am