Ազատ ոճի երիտասարդ ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում  

Armenpress 10:52, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Վազգեն Թևանյանը 9:3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ռախմոնովին:

Նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցել էր Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am