Չեխիայում փոթորկալի քամին առանց լույսի Է թողել 140 հազար ընտանիքների

Armenpress 10:52, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով Էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Չեխական Էներգետիկական ձեռնարկություններ» ազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սոնյա Գոլինգերովան:

«Մենք 120 վթար ենք արձանագրել բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծերում եւ հարյուրավոր վնասվածքներ՝ սպառողների Էլեկտրամատակարարման համակարգում,-նշել Է նա:-Դրանք պայմանավորված են սեպտեմբերի 23-ի երեկոյան հանրապետությունում մոլեգնած փոթորկալի քամիով: Առանց լույսի են մնացել մոտավորապես 140 հազար ընտանիքներ եւ առեւտրային օբյեկտներ»:

Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Չեխիայի կենտրոնական, արեւմտյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում: Փոթորկալի քամին այնտեղ պոկել Է Էլեկտրահաղորդմանի գծերը, իսկ առանձին վայրերում տապալված են նաեւ դրանց փայտյա սյուները: Վթարների վերացման աշխատանքներին մասնակցում են «Չեխական Էներգետիկական ձեռնարկությունների» օպերատիվ նորոգման ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ: Նրանց աշխատանքը բարդացնում են անձրեւներն ու տեղատարափները երկրի տարածքի մեծ մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am