Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Armenpress 10:22, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին:

Ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների, ՀՖՖ-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ: Սակայն կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում:

ՀՖՖ-ն քննարկել է նաև Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը չունի մարզչական արտոնագիր: 

Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: Այդ ընթացքում իտալացի մասնագետը մարզել է «Տորինո»-ն, «Լևանտե»-ն, «Ուդինեզե»-ն, Ալբանիայի ազգային թիմը, որի հետ, ի դեպ, մասնակցել է Եվրո-2016-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am