Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Armenpress 00:28, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություննների քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ 65 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Սմբատյանը հայտնեց, որ  «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 2877 քաղաքացի կամ 6.29 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 2145 քաղաքացի կամ 4.69 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 704 ընտրող կամ 1.54 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 404 ընտրող կամ 0.88 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 636 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 324 ընտրող կամ 0.71 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 370 քաղաքացի կամ 0.81 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 267 քաղաքացի կամ 0.58 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 86 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 79 ընտրող կամ 0.17 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 63 քաղաքացի կամ 0.14 տոկոս:

Սմբատյանը հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված է քվեարկության նախնական արդյունքներն արտացոլող աղյուսակը, որը պարբերաբար թարմացվում է: «Կարող եք ուղիղ հետևել քվեարկության արդյունքներին այդ աղյուսակի միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետայսու արդյունքները կամփոփի և՛ օնլայն ռեժիմով, և՛ մամուլի ասուլիսների միջոցով»,- նշեց Սմբատյանը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am