Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 294 հազար 534 մարդ

Armenpress 18:12, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534  քաղաքացի կամ ընդհանուր թվի 34,72  տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով մինչև 17:00-ն քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 30 հազար 542 քաղաքացի կամ 35,85  տոկոսը, Ավանում՝ 15 հազար 161  քաղաքացի կամ 37,91 տոկոսը,  Արաբկիր վարչական շրջանում՝ 33 հազար 742 քաղաքացի   կամ 34,45  տոկոսը, Դավթաշենում՝ 12 հազար 283  քաղաքացի կամ 37,52  տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 30 հազար 249 քաղաքացի կամ 32,16  տոկոսը, Կենտրոնում՝ 32 հազար 451 քաղաքացի   կամ 33,64  տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 36 հազար 377 քաղաքացի  կամ 33,43  տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում 36 հազար 38 քաղաքացի կամ 35,64 տոկոսը, Նորք Մարաշում՝ 4 հազար 11 քաղաքացի  կամ 36,91   տոկոսը,  Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2 հազար 986  ընտրող կամ  35,85 տոկոսը, Շենգավիթում՝  40 հազար 480 քաղաքացի կամ 35,56  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 20 հազար 224  քաղաքացի կամ 34,28  տոկոսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am