Քաղաքացիական պարտքը 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ կատարել է 1863 ընտրողից 394-ը

Armenpress 15:52, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոն համայնքի 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1863 ընտրողից 394-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց  ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Արսեն Մանվելյանը:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրատեղամասը բացվել է ժամը առավոտյան 8:00-ին, հետո պասիվություն նկատվեց, ապա ժամը 10:00-ին շարժն ավելացավ»,-ասաց նա:

9/47 ընտրատեղամասում սեպտեմբերի 23-ին իր քվեարկությունն է կատարել նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am