1000х90.jpg (78 KB)

Ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ

Armenpress 12:37, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ այլ անձի փոխարեն մեկից ավելի անգամ քվեարկելու (քվեարկելու փորձի), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am