ՀՖՖ առաջին փոխնախագահ կլինի Արմեն Մելիքբեկյանը

Armenpress 16:58, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:

ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am