Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

Armenpress 15:45, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Press T-ի թվիթերյան էջը: Ավելի վաղ հայտնում էին 11 զոհի և 21 տուժածի մասին: IRNA գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների բացած կրակահերթի հետևանքով ևս 53 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ կանայք և երեխաներ:

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Ահվազ քաղաքում անցկացվող ռազմական շքերթի ընթացքում մի քանի գրոհայիններ կրակ են բացել շքերթի մասնակիցների ուղղությամբ: Միջոցառմանը մասնակցում էին բազում քաղաքացիականններ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am