Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

Armenpress 10:21, 22 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:  

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցու­թյունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am