Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի հաղթական խաղին

Armenpress 10:20, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 5-րդ տուրում «Շավիշ»-ը հյուրընկալվել էր «Բոավիշտային»: «Շավիշ»-ը հաղթանակ է տոնել 1:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է միայն 76-րդ րոպեին:

«Շավիշ»-ն այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am