Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

Armenpress 19:39, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 44 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: 

Ավելի վաղ, սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոմեքենայի շարժիչի հատվածից հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 30 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am