Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի

Armenpress 16:57, 21 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել Էր 86 զոհերի մասին: Նավաբեկությունը սեպտեմբերի 20-ին տեղի Է ունեցել Յուկորա կղզու կառանատեղիից ոչ հեռու: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, նավի վրա եղել Է 200 մարդ, ինչը կրկնակի գերազանցում Էր դրա հնարավորությունները: Նաեւ նավը տեղափոխում Էր բեռներ, այդ թվում՝ եգիպտացորենով լցված պարկեր, բանան ու ցեմենտ: Reuters-ի տեղեկատվության համաձայն, լաստանավի վրա ավելի քան 300 մարդ Է եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am