Սփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներ

Armenpress 16:56, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպս. Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև սփյուռքի նախարարը Դամասկոսի հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, և ներկաները հնարավորություն են ունեցել  սփյուռքի նախարարին հղել իրենց մտահոգող հարցերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am