ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները Իդլիբում. Լավրով

Armenpress 15:36, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 21-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «նախօրյակին Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները, ուստի (ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների) պայմանավորվածությունների կատարման գործընթացը ակտիվ փուլում Է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am