ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ նշելու Անկախության տոնը

Armenpress 14:53, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանրապետության հրապարակ՝ անկախության տոնը նշելու հրապարակում գտնվող քաղաքացիների հետ: Քաղաքացիները լուսանկարվեցին երկրի վարչապետի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ Երևանի կենտրոնում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Ժամը 12:00-ից մեկնարկել են համերգային ծրագրերը, ցուցահանդեսները, կավճանկարչությունը: Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում անցկացվում է «Սելֆի ժամ» միջոցառումը, որի շրջանակում այնտեղ գտնվող քաղաքացիները հնարավորություն ունեն լուսանկարվել հայտնի գործիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am