ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ. Հանթսման

Armenpress 11:38, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը եւ Մոսկվան «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ, որպեսզի վերջ դնեն բռնությանը եւ առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, մենք համագործակցում ենք Սիրիայի շուրջ: Մեր աշխատանքն ընթանում Է կուլիսների ետեւում եւ նպատակ ունի հավաստիանալու, որ մենք կկարողանանք վերջ դնել բռնությանը եւ վերջ ի վերջո առաջ շարժվել կարգավորման եւ Դամասկոսում կառավարման առումով»,-ասել Է դեսպանը՝ ելույթ ունենալով AmCham ներդրումային խորհրդաժողովում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am