1000х90.jpg (78 KB)

Մխիթարյանը կարևորում է «Արսենալ»-ի հաղթանակը

Armenpress 11:32, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին հաղթանակի մասին:

«Սա կարևոր հաղթանակ էր մեզ համար: Առավել բարդ երկրորդ կես ունեցանք, քան առաջինն էր: Մարզիչ Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում, դա կարևոր է «Արսենալ»-ի համար: Փորձելու ենք հաղթել Եվրոպայի լիգայում և այդ ժամանակ իրավունք կստանանք խաղալ Չեմպիոնների լիգայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում անգլիական մամուլը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am