1000х90.jpg (78 KB)

Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել է շահառուների մասնակցությունը Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին

Armenpress 11:29, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել է պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքների անդամների մասնակցությունը մշակութային միջոցառմանը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պրոբացիայի ծառայության 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին: Համերգի ընթացքում շահառուներն ունկնդրել են ջութակահար Կլարա-Ջումի Կանի (Գերմանիա), դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի (Ռուսաստան), թավջութակահար Թիմ Փարքի (Գերմանիա) կատարումները:

 Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am