1000х90.jpg (78 KB)

Լի Կըցյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին

Armenpress 21:51, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը. 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն,Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:

Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում է ապրել: Երկկողմ բարձր մակարդակի սերտ շփումները և քաղաքական փոխվստահությունն անընդհատ ամրապնդվում են, համագործակցությունը զանազան ոլորտներում՝ խորանում՝ իրական նպաստ բերելով մեր ժողովուրդների կյանքում: Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով: 

Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am