Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտվելուց հետո կհրավիրի բանակցություններ

Armenpress 21:21, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով: Այդ մասին Արաբկիր վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տան իրենց ուժեղ մանդատը, ես, դրա վրա հիմնվելով, կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը: Բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը:

«Երևանի ավագանու ընտրություններում մենք պիտի լուծենք համապետական և համազգային խնդիր»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հաղթող թիմը մեծ պատասխանատվություն է ստանձնելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am