Նոր Նորքում պլանային ջրանջատում կլինի

Armenpress 20:50, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրեբունիում պլանային ջրանջատում է սպասվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից,ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ.  սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am