1000х90.jpg (78 KB)

Էրեբունիում պլանային ջրանջատում

Armenpress 20:25, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրեբունիում պլանային ջրանջատում է սպասվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու նպատակով,  ս. թ. սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am