Ֆիլիպիններում առնվազն 15 մարդ է զոհվել սողանքի հետեւանքով. «Սինհուա»

Armenpress 16:36, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 15 մարդ Է զոհվել, եւս 50 հոգի անհայտ կորած Է համարվում սեպտեմբերի 20-ի առավոտյան Ֆիլիպինների Սեբու նահանգի Նագա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սողանքի հետեւանքով փլատակների տակ Է մնացել 25-ից մինչեւ 35 տուն: Իշխանությունները մտահոգված են, որ այնտեղ կարող են լինել տասնյակ մարդիկ: Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները:

Նշվում Է, որ մինչ այժմ հաջողվել Է փրկել ու փլատակներից դուրս բերել ութ մարդու: Սողանքի կապակցությամբ տարհանված են տեղի հազարից ավելի բնակիչներ

: Սեպտեմբերի 19-ին տեղեկացվել Էր, որ Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի պատճառով զոհվածների թիվը հասել Է 81-ի, եւս շուրջ 70 բնակիչների ճակատագիրն անհայտ Է մնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am