3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիի մերձակայքում

Armenpress 16:18, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված տվյալներում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:13-ին:

Երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am