«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն

Armenpress 15:14, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք է ցույց տվել և հաղթող ճանաչվել Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am